• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 22:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:15, 06 Օգոստոս 2014

Թուրք ընդդիմադիրները դատի են տալիս Էրդողանին հայերի հանդեպ ատելություն դրսևորելու համար

Թուրք ընդդիմադիրները դատի են տալիս Էրդողանին հայերի հանդեպ ատելություն դրսևորելու համար

Իր հրապարակային արտահայտություններում հայերի հանդեպ ռասիզմ ու ատելություն դրսևորելու համար Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանաբար կկանգնի դատարանի առաջ:

Ինչպես տեղեկացնում է «Սի Էն Էն թուրք» լրատվականը, երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) պատրաստվում է համապատասխան հայցով դիմել դատրարան` ընդդեմ Էրդողանի:

Հիշեցնենք, որ NTV-ի «Խոսում են թեկնածուները» հեռուստահաղորդման ժամանակ Էրդողան, խոսելով իր էթնիկ ծագման մասին շրջանառվող լուրերի մասին, ասել էր. «Իմ մասին ինչեր ասեք, որ չեն ասել, ինձ շատ են վիրավորել, ինձ վրացի են ասել, դեռ ավելի վատ, կներեք բայց նույնիսկ հայ են ասել: Բայց ասեմ` ես հորիցս և մորիցս իմացել եմ, որ ես թուրք եմ»:

Ժողովրդահանրապետական պատգամավոր Հուրշիթ Գյունեշը, անդրադառնալով հեռուստաեթերից Էրդողանի հնչեցրած արտահայտություններին, ասել է. «Դա թշնամական պահվածք է: Փաստորեն, ըստ քրեական օրենսգրքի և սահմանադրության, վարչապետը ատելության արտահայտման հանցանք է գործել»: Գյունեշը հավաստիացրել է, որ այսօր գնալու է դատախազություն և հայց է ներկայացնելու` Էրդողանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
15:49, 22 օգոս
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
14:28, 21 օգոս
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
09:48, 21 օգոս
Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}