Հասարակական07:06, 05 Օգոստոս 2014
Հայատյաց կազմակերպությունը տագնապած է իրանցի հայերի` Վանում ծավալած գործունեությունից

«Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն»
հորջորջվող կազմակերպության (ASİMDER)
հարավ-արևելյան Անատոլիայի մասնաճյուղի ներկայացուցիչ Իրֆան Էրմիշը տագնապ է հայտնել,
որ իրանցի հայերը Վանում միսիոներական առաքելություն են իրականացնում: Ըստ Էրմիշի
ունեցած տեղեկությունների` իրանցի հայերը Վան քաղաքի Հանրապետության պողոտայում
առանց որևէ խոչընդոտի ավետարան են բաժանում քաղաքացիներին:
Թուրք գործիչը վրդովմունք է հայտնել, որ հայերը այդպես հանգիստ կարողանում են ծավալել իրենց նպատակադրած գործողությունը: Պատկան մարմիններին Էրմիշը զգոնության կոչ է արել` դժգոհելով, թե միթե իրենք կարող են ասենք Հայաստանում հանգիստ կերպով ղուրան բաժանել քաղաքացիներին:
Հայատյաց գործիչը նշել է, որ իրենք թուրքական իշխանություններից պահանջում են րոպե առաջ միջոցներ ձեռնարկել հայերի այդ գործունեությանը վերջ դնելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |