Հասարակական11:29, 01 Օգոստոս 2014
Հրեա հոգևորականը հիշեցրել է Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի փաստը

ԱՄՆ-ում ամենաճաաչված հրեա հոգևորական Շմուլի Բոտիչը իսրայելական հայտնի «Jerusalem Post»-ի համար գրած հոդվածում քննադատել է Պենելոպա Քրուզ և Խավիեր Բարդեմ աստղային զույգի կողմից գրված նամակը, որում նրանք Իսրայելին կոչ էին արել վերջ դնել Գազայում իրականացվող բռնություններին:
Հրեա հոգևորականը նրանց հակասեմիթականներ է անվանել և հարցրել, թե ինչպես են վերջիններս վերաբերվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Բոտիչ մասնավորապես ասել է. «Բարդեմն ու Քրուզն ին՞չ գիտեն ցեղասպանության մասին: Երևում է նրանք ցեղասպանությունից հասկանում են այնքանով, որքանով Իսրայելը պաղեստինցիների ու Համասի նկատմամբ ցեղասպանություն է իրականացում: Սակայն տեսնելով հասարակական արձագանքները՝ ինձ հետաքրքրեց, թե ի՞նչ աստիճանի են նրանք տեղեկացված այդ թեմայից: Օրինակ՝ նրանք գիտե՞ն, թե ինչու Թուրքիայի վարչապետ Էրդողանը չի ընդունում 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի սպանվելու փաստը»:
Թուրքական «Մեդիաթավա» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Բոտիչը նամակով հարցադրումներ է արել զույգին նաև աշխարհում առկա այլ հակամարտությունների, իրագործված ցեղասպանությունների ու նմանատիպ հանցագործությունների մասին վերջիններիս տեղեկացվածության մասին:
Նշենք, որ հայտնի դերասաններ, ամուսիններ
Պենելոպա Քրուզն ու Խավիեր Բարդեմը նամակով կոչ էին արել Իսրայելին վերջ դնել
Գազայում իրականացվող սպանություններին: Վերջիններիս կողմից Գազայում կատարվող
դեպքերը ցեղասպանություն բնութագրելը համընկնում է Թուրքիայի վարչապետ Թայիփ
Էրդողանի տեսակետների հետ, ով Իսրայելի կողմից օպերացիայի սկսման օրվանից չի
դադարում կոշտ քննադատություններ հնչեցնել վերջինիս հասցեին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |