Տարածաշրջան12:55, 01 Օգոստոս 2014
Էրդողանի նախընտրական հանրահավաքը Վանում ընթացել է բախումներով

Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ, իշխող «Արդարություն և
զարգացում» կուսակցության նախախագ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի
շրջանակներում նախօրեին մեկնել էր Վան քաղաք: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները,
Էրդողանի նախընտրական հանրահավաքը մեծ լարվածություն է առաջացրել քաղաքում,
ընդհուպ մինչև բախումներ: Մասնավորապես թուրքական «Ջումհուրիյեթ» կայքն Էրդողանի
այցը Վան նկարագրել է հետևյալ կերպ. «Էրդողանը եկավ, քաղաքը տակնուվրա եղավ»:
Նշվում է, որ Մասնավորապես «Հանրապետական» պողոտայում հարյուրավոր քաղաքացիներ հակակառավարական լոզունգներ են հնչեցրել: Էրդողանի հանրահավաքը բոյկոտած քաղաքացիներից 16 հոգի ձերբակալվել են, որոնցից 7-ը դեռահասներ են: Բողոքավոր ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Թուրք ուժայինները ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |