Հասարակական13:17, 31 Հուլիս 2014
Սենան Փորթերոն. «Թուրքիայում դեռևս հնարավոր չէ հայ լինել»

Թուրքական ծագմամբ գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը, ում
Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը այս տարի ներկայացվելու է Վենետիկի կինոփառատոնում, հայտնել է, որ ցանկացել է «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մասին ֆիլմ նկարահանել: Նա անգամ ֆիլմի
սցենար է գրել, սակայն ոչ
մի թուրք դերասանի չի կարողացել համոզել հանդես գալ Դինքի կերպարում: Որպես դերից հրաժարվելու պատճառ մատնանշվել է բավականին համարձակ սցենարը:
Թուրքական «Ռադիքալ» լրատվական կայքի բլոգում Սենան Փորթերոնն անդրադարձել է
թեմային՝ նշելով, որ Աքընի խոսքերն իր մեջ բազմաթիվ հարցեր են առաջացրել, որոնց պատասխանները ինքն էլ չգիտի:
Արդյո՞ք խնդիրը սցենարի մեջ է, թե՞ մարդիկ Հրանտի անվամբ արվեստի գործ չեն ուզում ստեղծել: Կամ թե այս երկրի պատվարժան լրագրողներից մեկին՝ Հրանտ Դինքին հիշատակելուց, նրա պատվին որևէ արվեստի գործ ստեղծելուց ավելի արժեքավոր ի՞նչ կարող է լինել: Փորթերոնը փորձում է նաև հարցը հասարակական կարծիքի տեսանկյունից դիտարկել՝ գուցե Հրանտի դերակատարը հայրենիքի դավաճան հռչակվե՞ր: Իսկ եթե այդպես է, արդյո՞ք արվեստը վախենալով արվող գործ է, և ինչը՞ կարող է ավելի ամոթալի լինել, քան այն արվեստը, որը գտնվում է և՛ հասարակական, և քաղաքական ճնշման տակ:
Բլոգերը այս
ամենից հետևյալ եզրակացությունն է անում. «Այստեղ կարևոր մեկ այլ խնդիր կա: Թուրքիայում դեռևս հնարավոր չէ հայ լինել: Հայ ասելը դեռևս հայհոյանք է համարվում: Այո՛, գլխումս շատ հարցեր կան: Բայց ես մի բան գիտեմ. քանի դեռ այլատյաց մտածելակերպը և խտրականությունը գոյություն ունեն, այս երկրում ոչ նորմալ արվեստ կարարվի, ոչ էլ Հրանտ Դինքի դերակատար կգտնվի»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |