Տնտեսական09:24, 26 Հուլիս 2014
Թուրքիան ամենաշատը արտահանում է Գերմանիա, ամենաշատը ներմուծում է Ռուսաստանից

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել նախորդ ամսվա
արտաքին առևտրի ծավալների մասին: Ըստ թուրքական «Յենի աքիթ» լրատվական կայքի`
արտահանման ծավալները 2013-ի նուն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.2
տոկոսով` կազմելով 12 մլրդ 923 մլն դոլար: Միևնույն ժամանակ արձանագրվել է
ներմուծման ծավալների նվազում, տեղի է ունեցել 11 տոկոսանոց անկում` կազմելով 20
մլրդ 776 մլն դոլար:
Պարզվել է, որ արտաքին առևտրի դեֆիցիտը նվազել է 8.8 տոկոսով` 8 մլրդ 613 մլն դոլարից հասնելով 7.853 մլն դոլարի: Արտահանման և ներմուծման հարաբերակցությունը կազմել է 62.2 տոկոս` ի տարբերություն նախորդ տարվա 59 տոկոսի:
Եվրամիության երկրների հետ Թուրքիայի առևտուրը արտահանման մասով ավելացել է 14.7 տոկոսով` հասնելով 5 մլրդ 943 դոլարի: Թուրքիայի արտաքին առևտրի ցուցանիշներում Գերմանիան (1.2 մլրդ դոլար) առաջին տեղն ա զբաղեցնում թուրքական ապրանքների արտահանության մասով, իսկ ամենաշատ ներմուծումը կատարվում է Ռուսաստանից (1.9 մլրդ դոլար):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ռեակտորները կամրապնդեն երկրի էներգետիկ անվտանգությունը։

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |