Մշակութային09:12, 18 Հուլիս 2014
Ֆրանսիայի հայկական հ/կ-ն համագործակցում է Դիարբեքիրի քաղաքապետարանի հետ

Եվրոպայի հայկական կազմակերպություններից «Երկիր»-ի ներկայացուցիչները
հյուրընկալվել են Դիարբեքիրի քաղաքապետարանում: Քաղաքապետարանի ղեկավար անձանցից
Ֆըրաթ Անլըն դիմավորել է հյուրերին և քննարկումներ ծավալել:
Ըստ թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքի` «Երկիր»-ի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը հայտնելով, որ իրենք Ֆրանսիայում գործող հասարակական կազմակերպություն են, գոհունակությամբ է նշել, որ վերջին տարիներին Դիարբեքիրի քաղաքապետարանի հետ համատեղ տարբեր մշակութային ծրագրեր են կյանքի կոչել: Ղազարյանն այդ ամենի շարունակությունը տեսնելու ցանկություն հայտնեց: Նա նաև ուշադրություն հրավիրեց Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ վերջերս կազմակերպած իրենց լուսանկարների ցուցահանդեսի վրա, որը լայն արձագանք գտավ ու լուսաբանվեց ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքի մամուլում:
Ֆըրաթ Անլըն էլ իր հերթին ողջունեց համատեղ նախագծերի իրականացումը` հայտնելով կատարվածի կապակցությամբ իր գոհունակությունը: Նա նաև կարևոր համարեց հայոց մշակույթն այլոց ներկայացնելը և հաղորդակից դարձնելը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |