Իրավական09:50, 04 Հուլիս 2014
Ստամբուլի դատարանը մերժել է հայոց պատրարքարանին վերադարձնել «Սանասարյան տունը»

Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից «Սանասարյան տուն»
անվամբ շինության վերադարձման համար ներկայացված դատական հայցը չի բավարարվել
դատարանի կողմից և ամբողջովին մերժվել է: Ստամբուլի առաջին ատյանի դատարանում 2011
թվականից շարունակվող դատավարությունն ավարտվել է պատրարքարանի համար անցանկալի
ելքով: Պատրարքարանի շահերը ներկայացնող փաստաբան Ալի Էլբեյօղլուն Հյուրրիյեթ»-ի
թղթակցին հայտնել է, որ իրենք շարունակելու են պայքարել Սանասարյան տունը
պատրիարքարանին վերադարձնելու համար:
Էլբեյօղլուն դժգոհել է, որ դատարանը, անտեսելով բոլոր
հիմնավոր փաստարկները, անհասկանալիորեն մերժման վճիռ է կայացրել: Նա տեղեկացրել է
նաև, որ իրենք օգտվելու են բողոքարկման իրավունքից և հարկ եղած դեպքում դատը
տեղափոխելու են մինչև անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)`
փորձելով մինչև վերջ հետամուտ լինել արդարադատությանը:
Սանասարյան տունը կառուցվել է 1895 թվականին Մկրտիչ
աղա Սանասարյանի պատվերով և ճարտարապետ Հովսեփ Անձնավուրի կողմից: Պատմական այդ շինությունը հայոց պատրիարքարանից խլվել է 1935 թվականին և շահագործվել որպես Ստամբուլի անվտանգության վարչության շենք: Հետագայում այնտեղ տեղակայվել է տնտեսական դատարանը, իսկ այժմ այն դատարկ է: Հիմնադրամների գլխավոր վարչությունը կադաստրում «Սանասարյան տուն» անունով հայտնի անշարժ գույքը ապօրինի կերպով է գրանցել
որպես սեփականություն: Դատարանում երկար ժամանակ
գույքապատկանելության հարցը վիճարկման մեջ ընկած Սանասարյան տունն այժմ գտնվում է
հիմնադրամների գլխավոր վարչության ենթակայության տակ: Սանասարյանների շենքը նշյալ
վարչության կողմից 2013-ի հուլիսի 18-ին վարձակալության հանձնելու նպատակով հանվել
է աճուրդի:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության
փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն խորհրդարանում գրավոր հարցում է արել Թուրքիայի մշակույթի
և զբոսաշրջության նախարար Ամեր Չելիքին, թե արդյոք իրականությանը
համապատասխանում են Սանասարյանների տունը հյուրանոց դարձնելու մասին լուրերը:
«Մամուլում
տեղեկություններ կան այն մասին, որ հայերին պատկանող, բայց Հիմնադրամների գլխավոր
վարչության ձեռքին գտնվող Սանասարյանների տունը 20 տարի ժամկետով վարձակալելու
ցանկություն է ներկայացվել: Ինչպե՞ս եք գնահատում Սանասարյան տունը վարձակալության
տալու համար հայտարարված աճուրդին, արդյո՞ք դրա ետևում ձեր որոշումը կամ հրահանգը
կա: Պատմական նշանակության շինությունը առևտրի նպատակով օգտագործելու հարցը ի՞նչ
էթիկական չափորոշիչներով եք գնահատում և արդյոք պատահականություն է, որ 2015-ին
ընդառաջ, 100-ամյակի նախաշեմին նման քայլ է կատարվում հայերի ունեցվածքի դեմ»,- հարցրել է ընդդիմադիր պատգամավորը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |