Հասարակական12:25, 02 Հուլիս 2014
Բարի գիշեր, Թուրքիա, խավարի մեջ մնա. Սոցցանցերում արձագաքնում են Էրդողանի թեկնածությանը

Այն բանից հետո, երբ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում»
կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը պաշտոնապես հայտարարեց, որ
օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններում իշխանությունների
առաջադրած թեկնածուն Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, Twitter սոցցանցում հայտնվեցին դժգոհ
ու դատապարտող գրառումներով արձագանքներ:
Լուսանկարում` ժողովուրդ, զինվոր, ոստիկան, Էրդողան:
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը ներկայացնում է Թուրքիայի հանրային դեմքերի` Էրդողանի թեկնածությանն առնչվող թվիթերյան գրառումները:
Գոնջա Վուսլաթերի
Այսպես գնալով շատ լավ հետընթաց ենք ունենալու:
Սելամի Ինջե
Բարի գիշեր Թուրքիա, խավարի մեջ մնա:
Ֆերդան Էրգութ
Հապա մի նայեք Էրդողանի թեկնածության առաջադրման արարողությանը. հարուստները հրապարակում են իրենց թեկնածուին:
Լևենթ Քազաք
Քիչ մնաց, շուտով մոտիկից ծանոթանալու ենք «դեմոկրատական սուլթանության» հետ:
Օրհան Այդըն
Հայտարարեցին… շոուն սկսվեց, հետադիմական հրոսակները երկիրը ոտից-գլուխ
զավթելու հարցում վճռական են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Թուրքիայում առաջին անգամ հանրաքվեի միջոցով անցկացվելու են նախագահական ընտրություններ: Ժողովուրդը ընտրելու է Թուրքիայի 12-րդ նախագահին: Այժմ հայտնի է, որ ընտրություններում Էրդողանի մրցակիցներն են ընդդիմադիր ուժերի` «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |