Հասարակական11:29, 30 Հունիս 2014
Արքեպիսկոպոս Աթեշյանը միշտ աղոթում է քրդական հարցի լուծման համար

Կ. Պոլսի հայոց
պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, մասնակցելով Դիարբեքիրի Սուրբ
Կիրակոս եկեղեցում ծիսական արարողությանը, հանդիպում է ունեցել նաև
լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ըստ թուրքական «Հունհաբեր» լրատվական կայքի` Աթեշյանն անդրադարձել է վերջերս վերանորոգված, Մերձավոր արևելքում ամենամեծը համարվող եկեղեցու` համայնքի կյանքում մեծ կարևորություն ու դերակատարում ունենալու հանգամանքին: Ընդգծել է, որ եկեղեցու համար անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգում են համայնքի միջոցներով և Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից որպես աջակցություն հատկացված 1 մլն թուրքական լիրայով:
Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք նա քրդական հարցի կարգավորման համար աղոթք բարձրանում է առ Աստված, Աթեշյանը պատասխանել է. «Մեր ամեն պատարագին աղոթում ենք այդ խնդրի լուծման համար: Կարգավորման գործընթացը միայն թուրք և քուրդ ժողովուրդների հարցը չէ, այն հետաքրքրում է այս երկրում ապրող բոլոր մարդկանց: Մեկի խաղաղությունը բոլորիս խաղաղությունն է: Մեկի ցավը բոլորիս ցավն է: Եվ մենք որպես հոգևորականներ մեր եկեղեցիներում մշտապես աղոթում ենք դրա համար»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |