Հասարակական13:33, 30 Հունիս 2014
Հայերին վիրավորանք հասցրած ցուցարարների դեմ բողոք է ներկայացվել Հոլանդիայի դատախազություն

Հոլանդիայի Ալմելո քաղաքի հայ առաքելական եկեղեցու բակում բացված Ցեղասպանության հուշարձանի դեմ հունիսի 1-ին կազմակերպված բողաքի ցույցի կազմակերպիչների ու բանախոսների դեմ բողոք է ներկայացվել Հոլանդիայի դատախազություն: Բողոքի համար հիմք է ծառայել ցույցի ընթացքում հայերի հասցեին
հնչեցված վիրավորանքները, խտրականության ու ատելության դրսևորումներն, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժխտումը:
Թուրքական «Սոն հաբեր» լրատվական կայքի հաղորդմամբ՝ դատախազություն ներկայացված բողոքից զատ մի խումբ հոլանդացի պատգամավորներ գրավոր հարցեր են ուղարկել Հոլանդիայի արտաքին գործերի, սոցիալական հարցերի ու աշխատանքի, արդարադատության և անվտանգության նախարարություններ:
Պատգամավորները ուշադրություն են հրավիրել ցույցի
ժամանակ պարզված պաստառների բովանդակությանը, ինչպես նաև պահանջել են պարզաբանել Հոլանդիայի
կրոնական հիմնադրամի ենթակայության տակ գտնվող որոշ մզկիթների կողմից ցուցարարներին
անվճար ավտոբուսներով ապահովելու հանգամանքը:
Հոլանդացի պատգամավորները,
որոնք հայտարարելով, որ որոշ մզկիթներ օժանդակություն են ցույց տվել կազմակերպված բողոքի
ցույցին, արտգործնախարարից պահանջել են հանդիպել թուրք պաշտոնակցի հետ և պարզություն
մտցել այս հարցում: Վերջիններս Հոլանդիայի արտգործնախարարից պահանջել են Թուրքիայի
հյուպատոսի հետ ևս այս թեմայով տեսակցություն
ունենալ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |