Գիտակրթական08:02, 26 Հունիս 2014
Թուրքիայում Հայագիտության ամբիոնում ճգնաժամ է, աշխատակիցները պատրաստվում են հրաժարականի

Թուրքական պատմագիտական ընկերության (ԹՊԸ) ղեկավար Մեթին Հյուլագյուն 2 տարվա պաշտոնավարությունից
հետո հրաժարական է տվել: Հյուլագյուն իր հրաժարականը բացատրել է ղեկավար մարմնի՝ Աթաթուրքի
անվան մշակույթի, լեզվի և պատմության ինստիտուտ
տնօրինության հետ առաջացած անհամաձայնությամբ: Ըստ նրա՝ որոշ նախագծեր, այդ թվում «Թուրքպեդիա»
կայքի ստեղծումը և թուրքական հանրային հեռուստաալիքով պատմական հաղորդումներ հեռարձակելու
առաջարկը մերժվել են ղեկավար մարմնի կողմից: Թուրքական «Միլլիյեթ» թերթին տված պարզաբանումների
ժամանակ նա հավելել է նաև, որ կարող են անավարտ մնալ Հայոց ցեղասպանության 100 ամյակի
համար նախատեսվող մի շարք ուսումնասիրություններ, սեմինարներ:
«Միլլիյեթը» հայտնում է նաև, որ Հյուլագյուի հրաժարականից
հետո հրաժարական են ցանկանում ներկայացնել Հայագիտության ամբիոնի 4 աշխատակից: Նրանցից
դոկտոր Մուսա Շաշմազը թերթին տեղեկացրել է, որ դեռ հայտնի չէ՝ իրենք կշարունակեն աշխատանքը ամբիոնում, թե ոչ:
«Հունիսին ԹՊԸ-ից աշխատավարձը ուշացումով ենք ստացել: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 1915թ. դեպքերի առնչությամբ
ցավակցական ուղերձը դժվարություններ է ստեղծել հայագիտության ամբիոնի աշխատկիցների
համար: Ղեկավար խորհուրդը փոխել է իր վերաբերմունքը մեր աշխատանքիների հանդեպ: Գուցե Հայկական հարցի վերաբերյալ մեր աշխատանքները որոշ
լոբբիների անհանգստացրել է և մեզ չեզոքացնելու համար գործի են անցել»,- նշել է Շաշմազը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։

Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |