• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 12:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական14:12, 26 Հունիս 2014

Թաներ Աքչամ. «Փաստաթուղթ, որի գոյության մասին Թուրքիան լսել անգամ չի ուզում»

Թաներ Աքչամ. «Փաստաթուղթ, որի գոյության մասին Թուրքիան լսել անգամ չի ուզում»

Թուրք ճանաչված պատմաբան Թաներ Աքչամն անդրադարձել է Անգլիացի իրավաբան  Բենջամին Ուիտակերի՝ ցեղասպանության մասին զեկույցին: 1985 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունում ներկայացված զեկույցը հայկական զանգվածային սպանությունները ցեղասպանություն է որակել: Նշենք, որ Բենջամին Ուիտակերը մահացել է օրեր առաջ (հունիսի 8-ին) Լոնդոնում:

Աքչամի հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Անգլիացի իրավաբան Բենջամին Ուիատկերն իր մահկանացուն կնքեց 2014 թվականի հունիսի 8-ին: Շատ հայտնի անուն չէր Ուիատկերը:Նրա անունը կապված է ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում Ցեղասպանության կանխարգելման ու պատժի թեմայով 1985-ին պատրաստած զեկույցի հետ:

Զեկույցը կարևոր է 2 տեսանկյունից: Առաջինը, որ որոշում կայացնելու համար հիմք է ծառայել միջազգագային դատարաններում վիճարկվող այնպիսի գործերի համար, ինչպիսիք Ռուանդայի ու Հարավսլավիայի ցեղասպանություններն են: Երկրորդը, որ Հայոց ցեղասպանության հետ կապված չափանիշներ ունի:

Հարցը սա է՝ արդյո՞ք 1915 թվականին հայերի հետ կատարվածի վերաբերյալ կայացրել է մի որոշում, որն այդ իրադարձությունները ցեղասպանություն է որակում: Թուրքական կառավարությունը տարիներ ի վեր պնդում է, որ ՄԱԿ-ի որև՝ հանձնաժողով Հայոց ցեղասպանության վերաբերյալ քվեարկություն չի իրականացրել և նման որոշում չի կայացրել: Դա մեր պետության հերթական հիմնավոր ստերից է: 

Ուիատկերի զեկույզը խոսում է Հայոց ցեղասպանության մասին և վերոնշյալ ենթահանձնաժողովի կողմից դրվել է քվեարկության ու ընդունվել: Զեկույցն ամբողջությամբ կարելի է ներբեռնել ու կարդալ հետևյալ հղումով:

http://www.preventgenocide.org/prevent/UNdocs/whitaker/section2.htm

Զեկույցի առաջին մասում ցեղասպանության վերաբերյալ պատմական տեղեկություններ են տրվում: Իսկ 24-րդ պարագրաֆում ասվում է, որ նացիստական ոճրագործությունը, ցավոք, 20-րդ դարի միակ ցեղասպանությունը չէ՝ բերելով ցեղասպանության այլ օրինակեր: Օրինակները գլխավորում են 1904 թվականին Հարավ-արևմտյան Աֆրիկայում Գերմանիայի կողմից իրականացված Հերերոի և Հայոց ցեղասպանությունները:

Ուիատկերն իր զեկույցում մեծ տեղ է հատկացնում Հայոց ցեղասպանությանը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող մասում Ուիոտկերը նշում է, որ ոչնչացվել է ամենաքիչը 1 միլիոն մարդ, որոնք կազմում են հայերի կեսից ավելին:

Կատարված քվեարկության արդյունքում զեկույցն ընդունվում է ձայների 14 կողմ, 1 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Հենվելով այս հոդվածին՝ հարող ենք հանգիստ ասել, որ Հայոց ցեղասպանությունը ՄԱԿ-ի կողմից ամբողջապես ճանաչվել է որպես ցեղասպանություն: Ավելի ուշ զեկույցը չհայտնվեց Գլխավոր ասամբլեայի օրակարգում, քանի որ սառը պատերազմի պայմաններում շահագրգիռ կողմերը չուզեցին զբաղվել այդ խնդրով: Ուիատկերի զեկույցը կրկին օրակարգ էր գալու Ռուանդայի և Բոսնիայի դեպքերից հետո: Քանզի զեկույցում ցեղասպանության մեջ միտումնավորության տարրերը բացահայտելու տեսանկյունից շատ բան է ասվում:

Ինչպես հայտնի է, զանգվածային ոչնչացումը ցեղասպանություն համարելու համար ամենակարևոր հանգամանքի՝ «dolus specialis»-ի՝ հատուկ ոչնչացման մտադրության առկայությունն  է:

Ինչպե՞ս է ապացուցվում հատուկ մտադրությունը, եթե այդ մտադրությունը ցույց տվող գրավոր փաստաթղթերը անբավարար են կամ իսպառ բացակայում են: Այս հարցում նրա առաջարկած մոտեցումներն ավելի պարզ ձևով այսպես կարելի է բացատրել. Եթե որևէ կառավարություն տեսնում է, որ իր ընդունած որոշումների ու գործողությունների արդյունքում մարդիկ են մեռնում և դրան հակառակ գիտակցբար որևէ կանխարգելիչ միջոց չի ձեռնարկում՝ շարունակելով նույն գործողությունները, ապա  համարվում է, որ նմանատիպ դեպքերում  առկա է հատուկ մտադրությունը:

Ուիատկերի այս առաջարկությունը, միջազգային իրավունքի փաստաթղթի որակավորում ձեռք բերելու շնորհիվ, Միջազգային դատարանների համար հիմք է դառնում Ռուանդայի ու Հարավսլավիայի դեպքերի վերաբերյալ որոշում կայացնելիս:

Ահա այն փաստաթուղթը, որի գոյության մասին անգամ Թուրքիան չի ցանկանում լսել:

Նշյալ զեկույցը պատրաստած Բենջամին Ուիատկերը մահացել է: Թող հողը թեթև լինի…»

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}