Մշակութային10:44, 26 Հունիս 2014
Էրզրումի հայկական դպրոցը թուրքերը դարձնում են Աթաթուրքի թանգարան

Թուրքիայի իշխանությունների ֆինանսավորմամբ վերակառուցվող Էրզրումի հայկական դպրոցի պատմական շենքը հուլիսի 23-ին նախատեսվում է հանձնել շահագործման: Բայց հայկական նախկին դպրոցը հանրապետական Թուրքիայում օգտագործվելու է որպես Քեմալ Աթաթուրքի ղեկավարած շարժման և Էրզրումի կոնգրեսի թանգարան:
1881թ. կառուցված հայկական դպրոցում 1919-ի հունիս-օգոստոսին տեղի է ունեցել է Էրզրումի կոնգրեսը, որը հիմք է դրել Թուրքիայի ապագա հանրապետության ստեղծմանը (1923թ.): Հանրապետության հռչակումից հետո հայկական կրթօջախի այդ շենքը տարբեր նպատակների է ծառայեցվել. 1920-1921թթ. եղել է արվեստի դպրոց, 1922-1923թթ. գործել է որպես լիցեյ, 1924-ին` որպես նախակրթարան, 1940-ին Աթաթուրքի անվան արվեստի դպրոց: Իսկ 1960 թվականից իր դռներն է բացել որպես Աթաթուրքի և Էրզրումի կոնգրեսի թանգարան, այնուհետև վերածվել է ազգային պալատների վարչության:
Այժմ վերանորոգումից հետո դարձյալ կգործի որպես թանգարան: Էրզրումի փոխնահանգապետ Օմեր Հիլմի Յալմըն տեղեկացրել է, որ շենքի վերականգնման համար ծախսվել է արդեն 5 մլն թուրքական լիրա (ավելի քան 2.5 մլն դոլար):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |