Գիտակրթական08:11, 19 Հունիս 2014
«Փնտրվում է ուսուցիչ». Թուրքիայի հայկական դպրոցներում ուսուցիչների մեծ կարիք կա

Թուրքիայում «Հիմնադրամների
միջև
համերաշխության եւ հաղորդակցության պլատֆորմը»-ի կրթական հանձնաժողովի կողմից հայկական դպրոցներում անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դպրոցներում ուսուցիչների մեծ կարիք կա: Տեղեկացնում է «Ակոս»
թերթը:
Հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցի
համաձայն` առաջիկա 2 տարիների
ընթացքում հայկական դպրոցներին անհրաժեշտ
կլինեն 20 տարրական դասարանների և 143 այլ
առարկաներ դասավանդող ուսուցիչներ:
Հանձնաժողովը որոշել է կրթաթոշակ
տալ այն ուսանողներին, որոնք
մանկավարժական կրթություն են ստանում
և պատրաստվում են ուսուցիչներ
դառնալ:
Հանձնաժողովի անդամ Նուրհան Փալաքօղլուն
ասել է, որ
իրենք արդեն լուծել են
դասղեկների պակասի խնդիրը: Մասնավորապես, համապատասխան կրթությունը ստացող 15 ուսանողների
ուսման վարձի մի մասը
հիմնադրամն է հատուցել և
ներկայումս այս հաստիքի համար
ընդամենը 6 ուսուցչի կարիք
կա:
Հանձնաժաղովի մեկ այլ անդամ Գարո Փայլանն էլ ասել է, ուսուցիչների մեծ պահանջարկը չպետք է ազդի կրթության
որակի վրա և աշխատանքի ընդունվել ցանկացողների միջեւ մասնագիտական մրցակցությունը կարևոր պայման
է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։

Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |