Իրավական10:16, 17 Հունիս 2014
Էրդողանի աշխատասենյակում գաղտնալսող սարքի տեղադրման կասկածյալները ոստիկաններ են

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատասենյակում գաղտնալսող սարքի
հայտնաբերմամբ մեկնարկած հատուկ օպերացիայի շրջանակներում արդեն ձերբակալվել է ոստիկանության
և անվտանգության ծառայության 11 աշխատակից: Խուզարկվել են ոստիկանների
բնակարաններ:
Անկարայի հանրապետական դատախազության վարույթի շրջանակներում ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից համաժամանակյա օպերացիա է իրականացվել Ակարայում, Դիարբեքիրում, Ստամբուլում, Քարաբյուք և Յոզգաթում: Ձերբակալվածների նկատմամբ ենթադրվում է, որ կառաջադրվի լրտեսության մեղադրանք:
Ըստ թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության` վարչապետ Էրդողանը տեղեկացրել է, որ այդ մասին հայտարարությամբ հանդես կգա ավելի ուշ, իսկ պատկան մարմինները կշարունակեն իրենց գործողությունները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |