Տարածաշրջան13:24, 16 Հունիս 2014
Թուրքիայում գործազրկության մակարդակը կազմում է 9.7 %

Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայությունը
հրապարակել է Թուրքիայում գործազրկության վերաբերյալ տվյալներ: Հրապարակված
տվյալների համաձայն` 2014-ի մարտ ամսվա տվյալներով 15 տարեկանից բարձր տարիքային
խմբում գործազրկության մակարդակը կազմում է 9.7 %: Գործազուրկների ընդհանուր թիվը կազմում է
2.747.000 մարդ:
Ընդ որում` կանանց մոտ վերոնշյալ ցուցանիշը
կազմում է 11, իսկ տղամարդկանց մոտ 9.1 տոկոս:
Գործազրկության առավել բարձր մակարդակ է
գրանցվել 15-24 տարեկան երիտասարդների խմբում՝ կազմելով 16.7 տոկոս: 15-64 տաիքային խմբում մարտ ամսվա
գործազրկության ցուցանիշը կազմում է 9.9 %:
Նույն ժամանակահատվածի համար 15 տարեկանից բաձր զբաղվածների ցուցանիշը գրանցվել է 45.1%՝ կազմելով 25.583.000 մարդ:
Ermeihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |