• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 14:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ղարաբաղ12:13, 13 Հունիս 2014

Ջեմիլ Չիչեքը վերահաստատել Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին Ղարաբաղի հարցում

Ջեմիլ Չիչեքը վերահաստատել Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին Ղարաբաղի հարցում

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը ելույթ է ունեցել Բաքվում կազմակերպված «Թյուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի» (TÜRKPA) 5-րդ լիագումար նիստում և, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել նաև ղարաբաղյան հիմնախնդրին: Ինչպես հայտնում է «Ավրուփա գազեթեսի» լրատվական կայքը, Չիչեքը TÜRKPA-ի անունից ներկաներին վստահեցրել է, որ իրենք երբեք հետքայլ չեն անի Ղարաբաղի հարցում ունեցած ընդհանուր դիրքորոշումից: Ըստ նրա` պետք է վերջ դնել «ադրբեջանական հողերի հայկակա օկուպացիային», վերադարձի հնարավորություն տալ «ադրբեջանցի միլիոնավոր փախստականներին» և դրանով իսկ նպաստել կովկասյան տարածաշրջանի կայուն խաղաղությանը:

«Այս հարցում մենք լիովին աջակցում ենք Ադրբեջանին: Թուրքիան, որպես Ադրբեջանի եղբայրն և Մինսկի խմբի անդամ, շարունակելու է ջանքեր ներդնել հիմնախնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու համար: Միջազգային բոլոր ժողովներին, որոնց մասնակցում եմ, իմ արտաքին բոլոր շփումներում այդ մասին ես միշտ շեշտում եմ»,- ասել է Ջեմիլ Չիչեքը:

Պարզաբանենք, որ TÜRKPA-ն ստեղծվել է 2009 թվականին: Այժմ անդամակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը: Կազմակերպության հիմնական նպատակը թուրքախոս երկրների փոխօգնությունն է միջազգային կազմակերպություններում, թուրքախոս երկրների միջև հարաբերությունների խորացումը, տնտեսական կապերի ընդլայնումը, մշակութային և այլ համատեղ ծրագրերի իրականացումը: Ուզբեկստանն ու Թուրքմենստանը հրաժարվել են մաս կազմել այդ կառույցին:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ  է անհետ կորել
13:20, 25 օգոս
Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ է անհետ կորել

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Արցախի 44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումը բարձրացվել է
13:20, 06 օգոս
Արցախի 44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումը բարձրացվել է

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Էրդողանը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան վերագրել է թուրք ժողովրդի շահերին
17:30, 10 հունվ
Էրդողանը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան վերագրել է թուրք ժողովրդի շահերին

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}