Տարածաշրջան10:08, 10 Հունիս 2014
Թուրքիայում գտնվող Իրանի նախագահը չի այցելել Աթաթուրքի դամբարան

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանիի` Թուրքիա
կատարած այցն արժանացել է ամերիկյան լրատվամիջոցների ուշադրությանը: Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը
տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի մամուլում մեկնաբանություններ են արվել այն մասին, որ թեև
Անկարան և Թեհրանը խորքային տարաձայնություններ ունեն սիրիական հարցում, բայց
տնտեսական համագործակցության առումով համակարծիք են:
Ամերիկացիներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Իրանի նախագահը չի այցելել Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան: Դա նշանակում է, որ թուրքական դիվանագիտությունը պաշտոնական այցի արարողակարգում բացառություն է արել Իրանի համար: Նշվում է նաև, որ հանդիպումից հետո Ռուհանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետի դեմքին նկատվել են անհանգստության ու լարվածության նշաններ: Դա ավելի ակնհայտ է դարձել այն բանից հետո, երբ Ռուհանին, ի պատասխան լրագրողի հարցմանը, ասել է, որ շնորհավորել է Սիրիայի վերընտրված նախագահ Բաշար Ասադին:
Հիշեցնենք, որ Թուրքիա մեկնելուց առաջ Իրանի նախագահն օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ Թուրքիան տարածաշրջանում կարևոր նշանակություն ունեցող հարևան է: Թեհրանը մտադիր է ամրապնդել հարաբերություններն իր հարևանների, այդ թվում և Թուրքիայի հետ: Ռուհանին նաև նշել էր, որ Թուրքիայի վարչապետի` Թեհրան կատարած այցի ժամանակ կողմերը որոշում են կայացրել որակապես բարձր մակարդակի հասցնել երկկողմ հարաբերությունները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |