Տնտեսական13:15, 04 Հունիս 2014
Կարսի բնակիչներին կոչ է արվել խնայողաբար օգտվել ջրից. 1 տարվա պաշար է մնացել

Կարսում խմելու և ոռոգման ջրի անբավարարության
խնդիր կա: Մինչև 2050 թվականը խմելու և օգտագործելու ջրի պահանջը հոգալու համար
Սելիմի շրջանի Բայբուրթ գյուղով անցնող Բոզքուշ գետի վրա կառուցված ջրամբարում
մնացել է ընդամենը 1 տարվա ջրային պաշար: Այս մասին, ըստ «Ջումհուրիյեթ»
պարբերականի, ահազանգել է Կարսի փոխքաղաքապետ Ֆերիթ Յերինջեն և բնակիչներին կոչ
արել խնայողաբար օգտվել ջրից: Վերոնշյալ ջրամբարը կառուցվել է 1995-ին,
շահագործման հանձնվել 2011-ին:
Բանն այն է, որ վերջին տարիներին տեղումների քանակը կտրուկ նվազել է, ինչի հետևանքով էլ Բայբուրթի ջրամբարում պահեստավորված ջրի պաշարներն ավելի արագորեն են սպառվում: Միայն այս տարի արդեն ջրամբարից մատակարարվել է ջրային պաշարների 70 տոկոսը, ինչն էլ մեծ անհանգստություն է առաջացրել: Փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ ամեն օր պողպատյա խողովակներով ջրամբարից դուրս է բերվում 22.000 խմ ջուր: Հիմա ջրամբարում մնացել է ընդամենը 9 մլն խմ ջուր, որը կբավականացնի լավագույն դեպքում 1 տարի: Քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել ջրի այլընտրանքային աղբյուրների որոնման գործին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |