Հասարակական13:18, 03 Հունիս 2014
Թուրքիայում հայ եղբայրների կողմից կառուցված պատմական շինությունը վերանորոգվել է

Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում գտնվող Զաբունօղլու պատմական շինությունը, որը կառուցվել է 1870 թվականին 2 հայ եղբայների կողմից, վերանորոգվել է:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` շինությունը, Քահրամանմարաշի առևտրաարդյունաբերական պալատի կողմից 2010 թվականին գնվելով, Դողու Աքդենիզի զարգացման գործակալության աջակցությամբ վերանորոգվել է: Վերանորոգման աշխատանքների վրա ծախսվել է 653 հազար թուրքական լիրա:
Պատմական շինությունը մինչև 1959 թվականը քաղաքային փոստատունն է եղել, այնուհետև գնվել է Ալի Ռիզա Զաբունի կողմից, սակայն չի օգտագործվել և տարիներ շարունակ լքված վիճակում է մնացել: Իսկ վերջին շրջանում արդեն փլվելու վտանգի տակ էր հայտնվել:Քահրամանմարաշի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քեմալ Քարաքյուչյուքը, կարևորելով շինության վերանորոգումը ասել է. «Այն մեր քաղաքի կարևորագույն շինություններից է: Մեր այս նախաձեռնության նպատակը Քահրամանմարաշի պատմական անցյալը ցույց տալն է:»,- ասել նա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |