Մարզական07:27, 30 Մայիս 2014
Ադրբեջանը հայկական ազգանուն ունեցող թուրք մարզիկին չի թույլատրել մասնակցել Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանը չի
թույլատրել թուրք մարզիկին մասնակցել Բաքվում անցկացվող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը՝
արգելելով նրան մուտք գործել Ադրբեջան:
Թուրքական «Դեմոկրատ
հաբեր» լրատվական կայքի փոխանցմամբ դիարբեքիրցի
մարզիկ Զաֆեր Նոյանին Բաքվի օդանավակայանից
հետ են ուղարկել Թուրքիա: Նոյանին Ադրբեջան չթողնելու պատճառը նրա ազգանվան «յան» վերջավորությունն է,
որն ադրբեջանցիների մոտ հայության հետ է ասոցացվում: Չնայած թուրք բազկամարտիկը հայտնել
է հայ չլինելու մասին, նրան թույլ չեն տվել մասնակցել Եվրոպայի առաջնությանը:
Փաստը հաստատել
է նաև Յուսուֆ Այդեմիրը, ով ղեկավարում է այն սպորտային ակումբը, որի սանն է հենց Զաֆեր Նոյանը: Այդեմիրը նշել է, որ հայկական ազգանվան նմանության պատճառով Նոյանին
թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան և մասնակցել Եվրոպայի առաջնությանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |