Տարածաշրջան12:22, 26 Մայիս 2014
Թուրքիայում բողոքի ձայն են բարձրացնում հանքափորները

Թուրքիայի Սոմա ածխահանքի վթարից հետո սկիզբ առած համատարած բողոքն ու
դժգոհությունն էլ ավելի է թեժացել: Սոմա շրջանի հանքափորները զանգվածային ակցիաներ
են անցկացրել` պահանջելով աշխտանքային պայմանների բարելավում և անվտանգության
նորմերի պահպանում` ըստ արժանվույն:
Թուրքական «Գազեթեա24» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Սոմա շրջանում հանքահորերի աշխատակիցները ոտքի են ելել` պահանջելու Թուրքիայի հանքագործական արհմիության ղեկավարության հրաժարականը: Արհմիության Էգեյան մասնաճյուղի ղեկավար Թամեր Քյուչուքգենջայը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ հանքափորները բողոքի քայլերթ են իրականացրել դեպի արհմիության գրասենյակ: Քյուչուքգենջայից հետո հրաժարական է տվել նաև 5 հոգիանոց գործադիր խորհուրդը, բայց ցուցարարներին դա չի բավարարել:
Բողոքի ակցիայի ընթացքում ընդհարումներ են եղել ցուցարարների ու ոստիկանների միջև: Մեկ ոստիկան վիրավորվել է: Սոմայում իրավիճակը շարունակում է մնալ լարված:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին տեղի ունեցած հանքավթարին, ըստ պաշտոնական տվյալների, զոհ են գնացել 301 հանքափոր, իսկ 486-ը` վիրավորվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |