Հասարակական11:18, 23 Մայիս 2014
Ստամբուլում 2-րդ ցուցարարն է սպանվել

Նախօրեին Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Օքմեյդան կոչվող հրապարակում ոստիկանների և ցուցարարների միջև բախումների ընթացքում վիրավորված ևս մեկ
ցուցարար հիվանդանոցում մահացել է: Նշենք, որ սա արդեն վերջին 2 օրվա ընթացքում
սպանված թվով 2-րդ ցուցարարն է: Նույն այդ բախումների ժամանակ մայիսի 22-ին, մահացել էր ոստիկանի կողմից գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած ցուցարար Ուղուր Քուրթը: Ենթադրվում է, որ Քուրթին սպանած ոստիկանը հրազեն է գործադրել: Այս
մասին հայտնում է թուրքական «Զաման» պարբերականը:
Հիշեցնենք` մայիսի 22-ին ոստիկանների և ցուցարարների միջև բախումը սկսվել էր այն ժամանակ, երբ մի խումբ քաղաքացիներ ոգեկոչելիս են եղել ավելի վաղ ոստիկանների կողմից սպանված 15-ամյա Բերքին Էլվանի հիշատակը: Իրավապահ մարմինները
փորձել են ցրել ցույցը` դիմելով բիրտ միջոցների: Բախումները շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |