Տարածաշրջան09:06, 22 Մայիս 2014
Cumhuriyet. 301 հանքափորի մահը հետաքրքրել է միայն 78 պատգամավորի

Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ - TBMM) նախօրեին նիստ է հրավիրվել` քննարկելու
Սոմա ածխահանքի ողբերգական վթարին առնչվող խնդիրներ: Հարյուրավոր զոհեր տված աննախադեպ
աղետի քննարկմանը 550 պատգամավորական աթոռ ունեցող Թուրքիայի խորհրդարանում ներկա
է գտնվել ընդամենը 78 պատգամավոր:
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի բնորոշմամբ` 301 հանքափորի մահը հետաքրքրել է միայն 78 պատգամավորի: Օրենսդիրների այդ վիրավորական անտարբերությունը զայրացրել է բազմաթիվ քաղաքացիների, որոնք իրենց դժգոհությունն արտահայտել են սոցիալական ցանցերում: Մասնավորապես Twitter միկրոբլոգի օգտատերերից շատերը համոզմունք են հայտնել, որ եթե աշխատավարձի հարց քննարկվեր, ապա խորհրդարանի ամբողջ կազմը ներկա կլիներ:
Այնուամենայնիվ, սակավամարդ նիստի արդյունքում Թուրքիայի ազգային մեծ ժողովը Սոմայի ածխահանքի վթարն ուսումնասիրող խոհրդարանական հանձնաժողովի ստեղծելու որոշում է ընդունել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |