Տարածաշրջան11:17, 21 Մայիս 2014
Քուրդ քաղբանտարկյալ. «Մեր մեծերից լսել ենք, որ քրդերը տիրացել են հայերի լքյալ գույքին»

Թուրքիայում քուրդ քաղբանտարկյալ Հաթիփ Դիջլեն իր տեսակետներն է հայտնել
թուրք-քրդական կարգավորման գործընթացի և Հայոց ցեղասպանության հարցում քրդերի
մեղքի մասնաբաժնի վերաբերյալ: Հաթիփ Դիջլեի հետ զրուցել է «Ալ Ջազիրա թուրք»
լրատվականի թղթակիցը:
Թուրքական իշխանությունների նախաձեռնած քրդական հարցի կարգավորման գործընթացը, որի մյուս բանակցող կողմը քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանն է, ըստ Դիջլեի, դեռ երկար ժամանակ կխլի: Նրա համոզմամբ` Թուրքիայի վարչապետն ունի հարցի լուծման ծրագիր, ուղղակի Էրդողանն աշխատում է ժամանակ շահելու վրա, իսկ թե քրդերի համբերությունը որքան կտևի, այդտեղ արդեն լուրջ մտահոգության տեղիք կա:
Անդրադառնալով պատմության անցյալի ողբերգական էջերին` քուրդ քաղբանտարկյալը նշել է, որ քրդերը ևս պատմության հետ առերեսվելու պետք ունեն:
«Մենք` քուրդ քաղաքական գործիչներս և մտավորականներս, դատապարված ենք առերեսվելու անցյալի սև էջերի հետ: Օրինակ` Հաթթայում իրականացված ասորիների կոտորածները մեր պատմության սև էջերից են: Հայոց ցեղասպանության իրականացման մեջ որոշ քրդեր ևս պետության հետ միասին կոտորածներ են իրականացրել: Մեր մեծերից լսել ենք նաև, որ նրանք տիրացել են հայերի լքյալ գույքին և ունեցվածքին»,- խոստովանել է Հաթիփ Դիջել` հավելելով, որ հայերի վիշտը նաև քրդերինն է:
Հաթիփ Դիջլեն նախկինում եղել է «Դեմոկրատական կուսակցությանը», ղեկավար, 1994-ին մի խումբ կուսակիցների հետ ձերբակալվել է ու դատապարտվել 10.5 տարվա ազատազրկման: Երկրորդ անգամ ազատազրկման է դատապարտվել 2009 թվականին և առ այսօր գտնվում է բանտում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |