Տարածաշրջան08:58, 21 Մայիս 2014
Թուրքիայում ածխահանքի զոհերի թիվը կեղծվե՞լ է

Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա ավանի ածխահանքում մայիսի 13-ին տեղի ունեցած
խոշոր վթարի հետևանքով հայտնի դարձած զոհերի թիվը կասկածներ է հարուցել:
Պաշտոնական տվյալների համաձայն` վթարին զոհ են գնացել 301 հանքափոր, իսկ 486-ը`
ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, վկայակոչելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության կողմից պաշտոնապես հրապարակած զոհերի անվանացանկում տեղ գտած անճշտությունը, կասկած է հայտնում զոհերի իրական թիվը գաղտնի պահելու վերաբերյալ:
Ցուցակում զոհերից մեկի անվան դիմաց կա նաև «722» նշումը, ինչը և կասկածներ է առաջացրել, թե արդյոք պաշտոնական թվերը չեն թաքցնում իրականությունը: Զոհերի անունների հետ միասին նշված են նաև համարակալման կոդեր, որոնց նպատակը թվերով միջոցով դիակների ինքնության շփոթը կանխելն է: Եվ ահա 301-ի ընդհանուր պաշտոնական թվի շրջանակներում համարակալված զոհերից մեկի`Բայրամ Ալի Դաղլըի անվան դիմաց նշված է «722», որն էլ հենց տարակուսանք է առաջացրել: Առայժմ պաշտոնական ոչ մի պարզաբանում չկա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:
Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի բռնակցման մասին որոշման դեմ 10 երկիր և մի քանի միջազգային կազմակերպություն համատեղ հայտարարություն են տարածել:
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |