• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 16:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:04, 20 Մայիս 2014

Սոմա ածխահանքի իրական տերը պետությունն է. սկանդալային բացահայտում

Սոմա ածխահանքի իրական տերը պետությունն է. սկանդալային բացահայտում

Թուրքիայի էլեկտրոնային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ի հայտ է եկել մի փաստաթուղթ, որը բոլորովին նոր բացահայտում է անում օրերս ողբերգական վթարի ենթարկված Սոմա շրջանի ածխահանքի մասին: Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, հրապարակելով վերոնշյալ փաստաթուղթը տեղեկացնում է, որ ածխահանքը մասնավոր չի եղել և 301 հանքափորի մահվան իրական պատասխանատուն հենց իշխանություններն են` ի դեմս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP):

Վերը նշված փաստաթուղթը մակագրված է Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության վերահսկողական ծառայության անունից և վկայում է ածխահանքում կատարված ստուգայցի և զննության աշխատանքերի մասին: Ստուգայցը կատարվել է վթարից 2 ամիս առաջ` 2014-ի մատին: Եզրակացության մեջ հստակ արձանագրվել է, որ այդ պահի դրությամբ ածխահանքում աշխատելիս է եղել  2.948 հոգի, այդ թվում 4 կին: Փաստաթղթում հստակ նշված է, որ վերոնշյալ մարդիկ աշխատում են չափազանց վտանգավոր պայմաններում:

«Կոտորածի պատասխանատուն ԱԶԿ-ն է, ահա ապացույցը» հոդվածում նշվում է, որ նման վթարային վիճակում ածխահանքի շահագործումը շարունակելը հենց երկրի իշխանությունների մեղավորությունն է: Իսկ Սոմա» բաժնետիրական ընկերության ղեկավար Ալփ Գյուրքանը, որը ներկայացվում է որպես ածխահանքի սեփականատեր, իրականում ընդամենը ենթակապալառու է և պետության թույլտվությամբ շահագործել է հանքը:  Ածխահանքը սեփականշնորհված չի եղել: Գյուրքանի արդյունահանած ածխի ամբողջ պաշարի վաճառքն իրականացրել է պետությունը, հետևաբար տեղի ունեցած ողբերգության համար քրեական պատասխանատվություն են կրում նաև պետական պատկան մարմինները:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքում խոշոր վթար էր տեղի ունեցել: Հրդեհի ու փլուզումների հետևանքով զոհվել էր 301 հանքափոր, իսկ 486-ը` վիրավորվել և հոսպիտալացվել: Ածխահանքի աղետը բողոքի զանգավածային ցույցերի ալիք բարձրացրեց Թուրքիայի մի շարք քաղաքներում: Եղան բախումներ ու ձերբակալություններ: Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործեց արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}