• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 16:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական08:35, 19 Մայիս 2014

Թուրքիան նախատեսում է կառուցել նաև 3-րդ ատոմակայանը

Թուրքիան նախատեսում է կառուցել նաև 3-րդ ատոմակայանը

Երկու ատոմակայանների կառուցման ծրագրի հաստատումից հետո թուրքական իշխանությունները մտադիր են նախաձեռնել նաև երրորդի կառուցումը: Ինչպես տեղեկացնում է «Մեդյա 365» լրատվականը, երրորդ ատոմակայանը նախատեսվում է կառուցել դարձյալ սևծովյան Սինոպ շրջանում, որտեղ արդեն որոշված էր մեկ այլ ատոմակայան կառուցել: Թուրքիայի էներգիտակայի և բնական պաշարների նախարարություն արդեն սկսել է կառուցվելիք 3-րդ ատոմակայանի վայրի ընտրության նախապատրաստական աշխատանքները:

Այն մտահոգությանը, թե երկու ատոմակայան նույն վայրում` Սինոպում, կառուցելը արդյոք խնդրահարույց ու վտանգահարույց չէ, պատկան մարմինները, ըստ նույն աղբյուրի, պատասխանել են. «Սինոպն ըստ էության ունի ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ պայմաններ: Արդեն պատրաստի հնարավորությունները 3-րդ ատոմակայանի համար էլ կարող են օգտագործվել»:

Թուրքիան էլեկտրաէներգիայի պահանջի աճի ցուցանիշով Եվրոպայում համարվում է առաջինը, աշխարհում` երկրորդը, Չինաստանից հետո: Այժմ Թուրքիան էներգակիրների հարցում մեծ կախվածություն ունի արտաքին աշխարհից: Տարեկան իր սպառած գազի 98, նավթի 92 և ածխի 30 տոկոսը Թուրքիան ներկրում է արտերկրից: Մինչև Թուրքիայի Հանրապետության հռչակման 100 ամյակը (2023թ.) թուրքերը ծրագրել են ունենալ 3 ատոմակայան:

Հիշեցնենք, որ նախորդ 2 ատոմակայանի կառուցման ծրագրերը Թուրքիան որոշել է իրականացնել Ռուսաստանի, Ճապոնիայի ու Ֆրանսիայի հետ համատեղ: Ըստ նախատեսվածի` միջերկրածովյան Աքքույու շրջանում թուրքերը ռուսների հետ կառուցելու են ատոմակայան, որը պետք է շահագործման հանձնվի 2022 թվականին: Իսկ Սինոպում ճապոնացիներ և ֆրանսիացիների հետ համագործակցությամբ պետք է կառուցվի 2-րդ ատոմակայանը: Հաշվարկված է, որ նշյալ բոլոր ատոմակայանների կառուցման ու շահագործման արդյունքում Թուրքիան կկարողանա 16 մլրդ խմ գազ պակաս ներկրել` այդպիսով տնտեսելով տարեկան ավելի քան 7 մլրդ դոլար:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել
14:23, 10 սեպ
Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը
17:07, 09 սեպ
Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
12:42, 09 սեպ
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}