Տարածաշրջան13:21, 19 Մայիս 2014
Թուրքիայի խորհրդարանում սպասվում են խմբակային հրաժարականներ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը` քեմալական գաղափարախոսություն դավանող «Ժողովրդահանրապետական
կուսակցություն»-ում (ԺՀԿ - CHP) պատգամավորները քննարկում են խմբակային հրաժարական տալու հարցը:
Այդ մասին տեղեկացնող թուրքական «Միլլիյեթ» պարբերականը հայտնում է, որ ժողովրդահանրապետական պատգամավոր Սաբահաթ Աքքիրազն ասել է, որ ինքն արդեն կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին ներկայացրել է մանդատից հրաժարվելու դիմումը և կոչ արել, որ ժհկ-ական բոլոր պատգամավորները հրաժարվեն մանդատներից: Քըլըչդարօղլուն բացասաբար չի վերաբերվել այդ կոչին ու հարցը դեռ քննարկման օրակարգում է:
Աքքիրազը նման քայլը բացատրել է որպես բողոքի նշան կառավարության այն
մոտեցմանը, որ ցույց է տալիս տեղի ունեցած ածխահանքի ողբերգական վթարի նկատմամբ:
Ընդդիմադիր պատգամավորը մասնավորապես ասել է. «Ի հակառակ պատասխանատվությունն իր
վրայից գցելու կառավարության ջանեքերին` մենք Սոմայի զոհերի կողքին լինելու համար
մանդատների կարիքը չունենք»:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա ավանի ածխահանքում խոշոր վթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր 301 հանքափոր, վիրավերովել 486-ը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |