Տարածաշրջան07:12, 15 Մայիս 2014
Թուրքիան սգի մեջ է, զոհերի թիվը հասել է 282-ի

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը պաշտոնապես
տեղեկացրել է, որ մայիսի 13-ին տեղի ունեցած ածխահանքի խոշոր վթարի զոհերի թիվը
այս պահի դրությամբ հասել է 282-ի: Զոհված հանքագործներից 217-ի ինքնությունն
արդեն ճանաչվել ու հաստատվել է, և դիերը հանձնվել են հարազատներին:
Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության` նախարարը նաև հայտնել է, որ վթարված ածխահանքում դեռևս արգելափակված աշխատակիցներ կան, որոնց դուրսբերման փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Թուրքիային պատուհասած այդ աղետը տեղի տվել մի շարք քաղաքացիական խռովությունների և բողոքի միջոցառումների: Մասնավորապես Իզմիթ քաղաքում բողոքի դուրս եկած ակտիվիստները բախման մեջ են մտել ոստիկանական ուժերի հետ: Վերջիններս ստիպված են եղել գործադրել ջրաշիթեր ու արցունքաբեր գազ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգի Սոմա շրջանում գտնվող ածխահանքում, նախնական տեղեկությունների համաձայն էլեկտրական խոտանի հետևանքով բռնկվել էր հրդեհ և խոշոր վթար տեղի ունեցել: Հանքում այդ պահին գտնվելիս է եղել 787 աշխատակից: Տեխնածին այդ աղետի կապակցությամբ Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |