• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 22:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:01, 15 Մայիս 2014

Թուրք հոդվածագիր. «1915-ի մտածելակերպը դեռ շարունակվում է»

Թուրք հոդվածագիր. «1915-ի մտածելակերպը դեռ շարունակվում է»

Թուրք լրագրող Թալեաթ Ուլուսոյը  «Ուրախ և երջանիկ հայ» հոդվածում գրում 1, որ 1915 թվականին հայերի դեմ սկսված բռնությունները շարունակվում են մինչև օրս: Ըստ թուրք հոդվածագրի՝ պատճառն այն է, որ մինչև հիմա  1915 թվականի  մտածելակերպը դեռ շարունակվում է:  Այն, ինչ սկսվել էր 1915-ին, 100-ամյա ծրագիր էր:

«Մարդիկ, որոնք թվում է, թե հասկանում են ոչ մուսլումանների հանդեպ կատարված բռնությունների ծանրությունը , միևնույն է, պատճառաբանություններ են բերում.  հայերն էլ մեր  նկատմամբ են նույնը արել, ինչ եղել Օսմանյան կայսրությունում է եղել, մեր հանրապետությունը մասմաքուր է, 1915-ը իթթիհադականների (երիտթուրքեր) մեղքն է, նախագծի հեղինակները գերմանացիներն են, իթթիահադականները իրագործել են միայն»,- գրում է Ուլուսոյը՝ ընգծելով, որ նման մոtեցումը  մարդկանց ոչ թե ներողություն խնդրելու, այլ պատրվակներ հորինելու ճանապարհով է տանում: Պատրվակներն էլ առևերեսվելու անվան տակ փախչելու, խուսափելու դուռն են բացում:

Հոդվածագիրը նշում է, որ 1915-ին գործի դրված ծրագիրը, ի տարբերություն Հիտլերի կողմից հրեաների ցեղասպանության,  մեծ հաջողությամբ է իրագործվել և 99 տարի է արդիականացվելով շարունակվում է: Որպես օրինակ նշվում է Հրանտ Դինքի սպանությունը, որը ոչ գերմանացիներն էին ծրագրել, ոչ էլ պատահական սպանություն էր, որ հնարավոր լինի Էրգենեքոնի վրա բարդել, այլ իթթիհադականների ծրագրի արդիականացված շարունակությունն է:

Կեղեքիչ և «արդար» օրենքները պարտադրում են, որ Թուրքիայի քաղաքացիները «թուրք» լինեն: Եթե այդ պարտադրանքը ճիշտ կերպով և ամբողջապես կյանքի չկոչվի, տեղի կունենա այն, ինչ 1934 թվականին Թրակայում, 1937-38թթ.-ին՝ Դերսիմում, 1955թ.-ի  սեպտեմբերի 6-7 թալանը,  մայիսի 27-ին, մարտի 12-ին, սեպտեմբերի 12-ին (ռազմական հեղաշրջումներ), իսկ քուրդ ժողովրդի դեմ բոլոր ճնշումները արժանի կհամարվեն…

«Եթե 1915 թվականի հետ առերեսում չլինի, Աստված չանի, դեռ ինչ ցեղասպանություններ, ցնցումներ, կողոպուտներ կլինեն »,-եզրափակում է Ուլուսոյը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}