• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան06:52, 14 Մայիս 2014

Վթար` Թուրքիայի Սոմա ածխահանքում. կա 201 զոհ և 80 վիրավոր

Վթար` Թուրքիայի Սոմա ածխահանքում. կա 201 զոհ և 80 վիրավոր

Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում գտնվող մասնավոր մի ընկերության ածխահանքում տեխնածին պայթյունի հետևանքով նախօրեին խոշոր հրդեհ է բռնկվել: Ժամեր անց հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը` հայտնելով ածխահանքում աշխատող 151 մարդու մահվան մասին:

Դեպքի վայրում գտնվելիս է եղել ընդհանուր առմամբ 787 հանքագործ:

Նրանցից 76-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այնուհետև զոհերի և վիրավորների թիվն ավելացել է` հասնելով համապատասխանաբար 201-ի և 80-ի: Վիրավորների թվում են նաև դեպքի վայրում անհրաժեշտ գործողություններ իրականացնող փրկարարներ: Հրդեհված ածխահանքում փրկարարական աշխատանքներ է իրականցնում 430 մարդ: Նրանց ջանքերով հնարավոր է ածխահանքից դուրս բերել երկու տասնյակ բանվորների: Նախնական տեղեկություններով` վթարված ածխահանքում արգելափակված է մնացել ավելի քան 200 աշխատակից, որոնք վառվելու կամ ծխախեղդ լինելու վտանգի մեջ են:

«Մտահոգություն ունենք, որ զոհերի թիվը կավելանա»,- ըստ թուրքական «Հաբերլեր» կայքի` լրագրողներին ասել է էներգետիկայի նախարարը:

Վերջին տվյալներով` փրկարարներին հաջողվել է աղետի վայրից դուրս բերել ևս 6 հանքագործի, ովքեր շտապ հոսպիտալացվել են: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}