Հասարակական12:06, 14 Մայիս 2014
Ածխահանքի զոհերի թիվը հասել է 232-ի. Ստամբուլում նստացույց է սկսվել

Աղետի վայր մեկնած վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ
է պաշտոնապես հայտնել, որ վթարված ածխահանքից դուրս են բերվել տասնյակ նոր զոհերի
դիեր և զոհերի թիվն արդեն հասել է 232-ի:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացվել էր 205 զոհի ու 8 տասնյակ վիրավորների մասին: Արդեն հաստատվել է 124 զոհի ինքնությունը:
Թուրքիայի պետական լրատվական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Սոմայի ածխահանքը գործարկող մասնավոր ընկերության` Ստամբուլի Լալե փողոցում գտնվող գրասենյակի առջև մի խումբ քաղաքացիներ անցել են նստացույցի: Ցուցարարները պարզել են սգո և բողոքի պաստառներ, իսկ գրասենյակի մուտքի դռանն ու արտաքին պատերին ներկանյութերով զանազան գրություններ թողել: Գրասենյակի շրջակայքում ոստիկանությունը խստացրել է անվտանգության միջոցառումները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգի Սոմա շրջանում գտնվող ածխահանքում նախնական տեղեկությունների համաձայն էլեկտրական խոտանից նախօրեին բռնկվել էր հրդեհ, ինչի հետևանքով խոշոր վթար էր տեղի ունեցել: Հանքում այդ պահին գտնվելիս է եղել 787 աշխատակից: Տեխնածին այդ աղետի կապակցությամբ Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |