Մարզական12:39, 13 Մայիս 2014
Ստամբուլի «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է գնել Արազ Օզբիլիսին

Թուրքական «Գալաթասարայ»
ֆուտբոլային ակումբը լրջորեն պատրաստվում է տրանսֆերային գործարք կատարել: Ըստ
թուրքական «Միլլիյեթ» պարբերականի` «Գալաթասարայ»-ի տեխնիկական տնօրեն իտալացի
Ռոբերտո Մանչինին թեկնածուների ցուցակի սկզբում գրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային
հավաքականի կիսապաշտպան, Մոսկվայի «Սպարտակ»-ում հանդես եկող Արազ Օզբիլիս անունը:
Նշվում է, որ Օզբիլիսի համար «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը նախնական սահմանել է 10 մլն եվրո տրանսֆերային գին: «Գալաթասարայ»-ի համապատասխան բյուջեն առայժմ չի բավականացնում նման գումարով գործարքի գնալու համար, բայց, ըստ «Միլլիյեթ»-ի, ամեն ինչ արվում է Օզբիլիսին ձեռք բերելու համար:
Տեղեկացվում է նաև, որ Ստամբուլում ծնված Արազ Օզբիլիսը հարկ եղած դեպքում ընդամենը 1 շաբաթում կկարողանա ստանալ Թուրքիայի անձնագիր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |