Իրավական11:52, 13 Մայիս 2014
Եվրադատարանի վճռով Թուրքիան Կիպրոսին 90 մլն եվրո փոխհատուցում պետք է վճարի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմամբ՝ Թուրքիան
պետք է 90 միլիոն եվրո փոխհատուցում վճարի Կիպրոսի Հանրապետությանը 1974թ.-ին կղզու
հյուսիսային հատված ներխուժելու համար:
Թուրքական «Բուգյուն» թերթը հայնտում է, որ ըստ ՄԻԵԴ-ի որոշման, 30 միլիոն եվրո պետք է տրամադրվի 1974 թվականին Կիպրոս ներխուժումից հետո անհայտ կորածների ընտանիքներին, իսկ մնացած 60 միլիոնը՝ թուրքական վերահսկողության տակ գնտվող Քարփազ թերակղզում մնացած հույներին:
Կիպրոսի հունական իշխանությունները 1491 հոգու անհյատ կորելու և 211 հույնի տեղահանելու փաստարկով Եվրադատարան Թուրքիայի
դեմ դիմում էին ներկայացրել դեռևս 1994 թվականի նոյեմբերի 22-ին: Դատարանը գործին ընթացք էր տվել 1996 թվականին: 2001 թվականին
ՄԻԵԴ-ը
Թուրքիային մեղավոր էր
ճանաչել Մարդու
իրավունքների եվրոպական կոնվենցիայի
11 տարբեր դրույթները խախտելու
մեջ,
սակայն փոխհատուցման չափի որոշումը հետաձգել
էր:
2011 թվականին Կիպրոսի իշխանությունները դիմել էին դատարան
գործի գումարային հարցը քննելու պահանջով:
Դատավճռի հրապարակումից հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել
է, որ Թուրքիայի չի վճարելու ՄԻԵԴ որոշմամբ սահմանված փոխհատուցումը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |