Տարածաշրջան08:18, 12 Մայիս 2014
Թուրքիայի բանակի զինանոցը համալրված է նաև սեփական արտադրության հրթիռներով

Թուրքիայի զինված ուժերը սպառազինված են նաև սեփական արտադրության հրթիռային
համակարգերով: Պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը ցուցադրել է
հրթիային համակարգերի լուսանկարները: Տեղեկացվում է, որ օրինակ ցամաքից ցամաք
հարվածող «Կայծակ» անվանումով 600 մմ տրամաչափի հրթիռները տեղակայված են անվավոր
փոխադրամիջոցի վրա այդ իսկ պատճառով տեղաշարժման ճկուն հնարավորություններ ունեն:
Նշվում է, որ «Կայծակ» հրթիռային համակարգերը կազմում են թուրքական բանակի կրակային
ուժի կարևոր բաղադրիչներից մեկը: Ի զորու են 80 վայրկյանում արձակել 40 հրթիռ:
Լրատվամիջոցը ներկայացրել է նաև «Սաքարյա» և «Փոթորիկ» հրթիռային համակարգերը, որոնք դարձյալ նախագծվել են թուրք ինժեներների կողմից և արտադրվում են հենց Թուրքիայում: «Սաքարյա» հրթիռային համակարգը ի զորու է հարված հասցնել 3-40 կմ հեռավորության վրա գտնվող թիրախին: Հրթիռները 122մմ տրամաչափի են: Իսկ «Փոթորիկ»-ը 18 վայրկյանում արձակում է 4 հրթիռ և ունի 40-100կմ հեռահարություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |