Հասարակական09:19, 10 Մայիս 2014
Թուրքիայի նախագահի 88-ամյա խառատ հայրն աշխատում է ֆաբրիկայում

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի 88-ամյա հայրը` Ահմեթ Համդի Գյուլը կրտսեր
որդու հետ ամեն օր աշխատանքի է գնում գործարանի արտադրամաս և հետևում կատարվող
աշխատանքներին: Գործարանի արտադրանքը (էլեկտրական սյուներ, քաղաքային կահավորանքի
տարրեր, գովազդային վահանակներ) արտահանվում է աշխարհի 20 երկրներ: Թուրքիայի
նախագահի հայրը մասնագիտությամբ խառատ է: Նա երկար տարիներ որպես խառատ աշխատել է
Քեմալ Աթաթուրքի հրահանգով ստեղված Թուրքիայի առաջին ավիաշինական գործարանում:
«Ես աշխատում եմ 1941 թվականից: Իմ գիտելիքներն ու փորձն ամբողջությամբ փոխանցում եմ ջահելներին»,- ըստ «Դողան» լրատվական գործակալության` ասել է Գյուլի հայրը:
Նա նաև պատմել է, որ իրեն հաճախ են հարցնում, թե ինչու է հանրապետության նախագահի հայրը շարունակում ֆաբրիկայում աշխատել: Ի պատասխան Ահմեթ Համդի Գյուլը միշտ ասում է, որ տանը մնալով ինքը կձանձրանա և աշխատանքն իր երկրպագությունն է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |