Տարածաշրջան07:51, 09 Մայիս 2014
Հաննես Սվոբոդա. «Մենք Թուրքիայից ուզում ենք, որ կարգավորի հայկական, կիպրական ու քրդական հարցերը»

Եվրախորհրդարանի (ԵԽ) սոցիալիստների ու դեմոկրատների խմբի ղեկավար Հաննես Սվոբոդան
մասնակցել է Ստամբուլում կազմակերպված «Արդարություն և իրավական պետություն» միջազգային
սիմպոզիումին: Նա իր ելույթում մասնավորապես քննադատել է Թուրքիայի դատաիրավական
համակարգի անազատ ու կախյալ վիճակը: Նա թուրքական իշխանություններին հորդորել արդարադատորեն
լուծել կոռուպցիայի ու կաշառակերության բացահայտված ապօրինությունները: Հասկացնել
է տվել, որ իրենք ոչ թե Թուրքիայի թշնամին են ու այդ երկրի վատն են ուզում, այլ
ցանկանում են Եվրամիության (ԵՄ) կազմում տեսնել ազատ ու դեմոկրատական Թուրքիա:
«Մենք Թուրքիայից ուզում ենք, որ կարգավորի հայկական, կիպրական ու քրդական հարցերը: Եվ, ի վերջո, ուզում ենք հաղթահարի ճգնաժամը: Էրդողանը լավ քայլեր կատարում է, բայց ինչու է հաճախ նաև հետքայլեր անում: Այս տեսակ քննարկումները Թուրքիայի առաջ կբացեն ճանապարհը դեպի Եվրամիություն: Մենք իսկապես, ի դեմս Թուրքիայի, ցանկանում ենք տեսնել ուժեղ, ժողովրդավարական, դաշնակից երկիր ԵՄ-ի կազմում»,- ըստ «Զաման» պարբերականի` ասել է Սվոբոդան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |