Հասարակական09:19, 08 Մայիս 2014
Անկարայում տեղացիների և սիրիացի փախստականների միջև բախում է տեղի ունեցել

Անկարայի Ալթընդաղ թաղամասում տեղացիների և սիրիացի փախստականների միջև լարվածություն
է ստեղծվել: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի` տեղեկություն է տարածվել այն մասին, թե իբր սիրիացիներից մեկը հարվածել է թաղամասի բնակիչներից մեկին, ինչից հետո տեղացիները
փորձել են վրեժ լուծել սիրիացիներից:
Նրանք քարեր են շպրել այն շենքի վրա, որտեղ բնակվում են սիրիացի գաղթականները: Ավելի
ուշ միջամտել է ոստիկանությունը և դժվարությամբ կարողացել է ցրել զայրացած
ամբոխին, իսկ որոշ սիրիացիներ բերման են ենթարկվել:
Սակայն ոստիկանության հեռանալուց հետո թաղամասի բնակիչները նորից
են հավաքվել և այս անգամ սիրիացիների շենքի վրա այրվող նյութեր են նետել, ինչի հետևանքով
շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այնուհետև խոչընդոտել են հրդեհը հանգցնելու համար
կանչված հրշեջներին` փակելով ճանապարհը ու փորձելով թույլ չտալ հանգցնել հրդեհը: Սակայն ոստիկանության
օգնությամբ հրշեջները հասել են դեպքի վայր ու հանգցրել հրդեհը: Ըստ աղբյուրի` այս դեպքերի
հետևանքով կան մեծ թվով վիրավորներ: Նրանց մի մասը տեղում է բուժօգնություն ստացել,
մյուս մասն էլ տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի
առնչությամբ տարվում է հետաքննություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |