Տարածաշրջան10:50, 08 Մայիս 2014
Թուրքիայի հայազգի քաղաքացին իր ունեցվածքը կտակել է սպորտի գլխավոր վարչությանը

Թուրքայի քաղաքացի ծագումով հայ մարզիկ Գարիփ Էրքույումջուն իր
ունեցվածքը կտակել էր Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարության սպորտի գլխավոր
վարչությանը:
Էրքույումջուն 1973 թվականին եղել է Կայսերիի ֆիզպատրաստության տարածքային ղեկավար,
2000թ-ին թոշակի է անցել, 2012 թվականին Լոնդոնի օլիմպիադայի ժամանակ եղել է թուրքական
պատվիրակության կազմում, որպես սիրողական բռնցքամարտի միջազգային միության (AIBA) մրցավարական
կոմիտեի անդամ: Նա մահացել էր օլիմպիադայի ժամանակ սրտի կաթվածից: Նրա մահից հետո կինը՝
Այթեն Էրքույումջուն, ձեռնամուխ էր եղել ամուսնու կտակը կյանքի կոչելուն: Այթեն Էրքույումջուն Մերսինի նոտարական գրասենյակում հաստատել
էր կտակը, համաձայն որի, Մերսինում գտնվող նրանց անշարժ գույքի իրավունքները և բաժնետոմսերը
անցնում են սպորտի գլխավոր վարչությանը:
Թուրքական «Փոսթա» լրատվականը հայտնում է, որ Թուրքիայի երիտասարդության
և սպորտի նախարարությունը հայ զույգի օրինակելի արաքը կգնահատի որոշ հաստատություններ
նրանց անունով կոչելով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |