• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան15:55, 06 Մայիս 2014

Թուրք ծառայակցի գնդակով սպանված Սևակ Բալըքչըի համար ստորագրահավաք է սկսվել

Թուրք ծառայակցի գնդակով սպանված Սևակ Բալըքչըի համար ստորագրահավաք է սկսվել

Թուրքիայի Բաթմանի շրջանի զորամասերից մեկում պարտադիր զինվորական ծառայություն անցնող  թուրք ծառայակից Քըվանչ Աղաօղլուի զենքից արձակված կրակոցից մահացած հայազգի Սևակ Շահին Բալըքչըի համար  change.org կայքում ստորագրահավաք է սկսվել: Ստորագրահավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնալ այս հղումով՝  http://www.change.org/tr/kampanyalar/yargitay-sevag-i%C3%A7in-adalet-istiyoruz :

Արդարություն Սևակի համար խորագրով անցկացվող ստորագրահավաքի ներքո արված հայտարարության  մեջ նշվում է, որ Սևակի ընտանիքը որդու կասկածելի սպանությունը համարում է ցեղասպանության շարունակություն: Նշվում է, որ Սևակի սպանության դատավարությունն անարդարությամբ է ավարտվել:

Հիշեցնենք, որ թուրքիայի քաղաքացի ազգությամբ հայ Սևակ Շահին Բալըքչըն ապանվե է 2011-ի ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանի զորամասերից մեկում պարտադիր զինվորական ծառայություն անցնելիս: Սևակը սպանվել է թուրք ծառայակցի կողմից: 

Թուրքական դատարանը Սևակի մահը որակել է ծառայակցի կողմից զենքի անվտանգության կանոնները չպահպանելու արդյունքում պատճառած  պատահական մահ և Սևակի մահվան մեջ մեղադրվող Քվանչ Աղաօղլուին դատապարտել 4 տարի 5 ամիս ազատազրկման: Սևակի ընտանիքի վճիռը վերանայելու մասին բողոքները այլ դատական ավելի բարձր ատյաններին անարդյունք է անցել: 

Նշենք, որ Սևակի ընտանիքը համոզված է, որ Սևակը դիտավորյալ է սպանվել, իսկ սպանության օրվա ընտրությունը պետության ապրիլքսանչորսյան մեսիջն է եղել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}