Տարածաշրջան14:25, 06 Մայիս 2014
Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները

Թբիլիսիում կայացել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլիի, Աբդուլլահ Գյուլի ու Իլհամ Ալիևի հանդիպումը: Վրաստանի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդել է նախագահների մասնակցությամբ ընդհանուր մամուլի ասուլիս: Թուրքական «Գազեթելեր» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր խոսքում նշել է, որ հանդիպել են որպես Հարավային Կովկասի վերաբերյալ ընդհանուր տեսլական ունեցող երկրների ղեկավարներ՝ մանրամասնորեն քննարկելու համագործակցության ուղղությունները:
Գյուլը խոսել է նաև երեք երկրների միջև ընթացող համագործակցության,
առևտրաշրջանառության ծավալների ու առանց վիզային ռեժիմի սահմանը հատելու
քաղաքացիների հնարավորությունների մասին: Գյուլը, թվարկելով երեք երկրների
համագործակցության արդյունքում իրականցված ու իրականացվելիք մեծածավալ նախագծերի,
մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Ջայհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում բնական
գազի խողովակաշարի ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին, նշել է, որ դրանք
տարածաշրջանը վերածում են ծանրության կենտրոնի:
Գյուլը խոսել է նաև Ադրբեջանի ու Վրաստանի տարածքային ամբողջականության
մասին՝ ասելով, որ իր երկիրն աջակցում է կոնֆլիկտների՝ տարածքային ամբողջականության
սկզբունքի հիման վրա լուծմանը:
Վրաստանի նախագահն էլ այդ հանդիպումը պատմական է անվանել՝ ասելով, որ դրա
տված արդյունքներից օգտվելու են տասնյակ միլիոնավոր մարդիկ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, որ այս միասնության
արդյունքում տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապագայում ապահովելու են
Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |