Տնտեսական10:11, 06 Մայիս 2014
ԱՄՆ-ն պատրաստվում է առողջապահական խոշոր ներդրումներ կատարել Թուրքիայում

Ամերիկյան 17 խոշոր առողջապահական ընկերության ներկայացուցիչներ մեկնելու են
Թուրքիա` գնահատելու տեղի ներդրումային միջավայրը: Նրանք ընդհանուր առմամբ ավելի
քան 400 հանդիպում են անցկացնելու Թուրքիայի 3 խոշոր քաղաքներում` Անկարայում,
Ստամբուլում և Իզմիրում: Պետական աջակցություն ստացող ամերիկացի ներդրողները
նպատակ ունեն ծանոթանալու թուրքական շուկայի առանձնահատկություններին
առևտրա-արդյունաբերական ոլորտին:
Այցի կապակցությամբ տեղեկատվական ժողով գումարած ԱՄՆ-ի առևտրի նախարարության Թուրքիայի հարցերով կոորդինատոր Մայքլ Լեյլին նշել է, որ իրենք մտադիր են զարգացնել այդ երկրի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերությունները:
«ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև առևտրաշրջանառության տարեկան ծավալը 18 մլրդ դոլարից հեշտությամբ կարող ենք հասցնել 30 մլրդ դոլարի: Այս մասին ենք մտորում»,- ըստ թուրքական «Թարաֆ» պարբերականի` տեղեկացրել է ամերիկացի պաշտոնյան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |