Տարածաշրջան08:07, 30 Ապրիլ 2014
Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնած թուրք լրագրողը ճանաչվել է «մամուլի ազատության հերոս»

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության
100 հերոս» ցուցակում տեղ են գտել 2 լրագրող Թուրքիայից: Հասան Ջեմալը (T 24) և
Իսլայիլ Սայմազը (Ռադիքալ) ընդգրկվել են ցուցակում իրենց լրագրողական խիզախումների
համար: Նրանց հետ միասին 100-յակի մեջ ընդգրկված են լրագրողներ աշխարհի 64
պետությունից:
Ըստ թուրքական «Գազեթեջիլեր» կայքի` Հասան Ջեմալի մասնագիտական ոլորտում հերոսացման մեջ զգալի ներդրում են ունեցել նրա անցկացրած համարձակ հարցազրույցները քուրդ զինյալների առաջնորդների հետ, ինչպես նաև նրա հեղինակած «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը կարծիքների փոփոխություն բերեց Թուրքիայի հասարակության մեջ: Առհասարակ Հասան Ջեմալը բնութագրվում է որպես տաբուներ կոտրող անձնավորություն:
Հիշեցնենք, որ նա Հայոց ցեղասպանության կազմակերպիչ պարագլուխներից մեկի` այդ ժամանակվա ռազմածովային նախարար Ջեմալ Փաշայի թոռը:Ջեմալ փաշան սպանվել է 1922 թվականի հուլիսին Թբիլիսիում` Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գեւորգյանի եւ Պետրոս Տեր-Պողոսյանի կողմից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |