Գիտակրթական11:18, 30 Ապրիլ 2014
Թուրքիայում տպագրվել է նոր գիրք հայ-թուրքական 1000-ամյա հարաբերությունների մասին

Ստամբուլի քաղաքապետարանի մշակույթի բաժինը հայ-թուրքական հազարամյա հարաբերությունները բազմակողմանիորեն քննության առնող գիրք է հրատարակել: Ըստ թուրքական «Հաբեր 7» լրատվականի` «Հայ-թուրքական հարաբերությունները տեղափոխման և վերաբնակեցման 100-րդ տարում» անվանումով գիրքը ներկայացնում է երկու ժողովուրդների միջև եղած տարաձայնություններն ու դրանց լուծման տարբերակների առաջարկները:
Գիրքը հեղինակել են Թուրքիայում հայագիտության անվանի դեմքեր
համարվող 18 մասնագետներ: Ծավալուն այդ աշխատությունը տպագրության է պատրաստել «Sakar»
համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի
ղեկավար, պրոֆեսոր Հալուք Սելվին:
Գրքի ստեղծման ժամանակ հեղինակներն օգտնվել են թուրքական և օտարերկրյա արխիվային փաստաթղթերից և բարձրացրել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են.
Թուրքիան Հայկական հարցի ո՞ր հատվածում է գտնվում:
Թուրքիայում բնակլվող հայերն ինչպիսի՞ մոտեցում ունեն:
Ի՞նչ է հարկավոր անել երկու երկրների միջևի հարաբերությունների կարգավորման
համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |