Տարածաշրջան12:56, 30 Ապրիլ 2014
Թուրքական իշխանությունները բարիկադավորում են Թաքսիմ հրապարակը, ոտքի է հանվել 39.000 ոստիկան

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակում ակտիվորեն ընթանում են մայիսմեկյան նախապատրաստական աշխատանքները: Կառավարությունը չի արտոնել աշխատավորի տոնը Թաքսիմում հանրահավաքով նշելու համար ներկայացված դիմումը և ձեռնարկել է բարիկադների տեղադրում հրապարակի երկայնքով: Ի պատասխան իշխանությունների այդ պահվածքին` թուրքական մի քանի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից ձևավորված «Մայիսի 1 կոմիտեն» հայտարարել է, որ, չնայած այդ հակաօրինական արգելքին, իրենք լինելու են Թաքսիմում:
Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության տեղեկացմամբ` իշխանությունները դեռևս 1 շաբաթ առաջ են սկսել Թաքսիմում հանրահավաքի կազմակերպումը կանխարգելող միջոցների ձեռնարկումը: Ստամբուլի նահանգապետարանը դիմումի մերժումը պատճառաբանել է անվտանգության նկատառումներով:
Նշվում է, որ մայիսի 1-ին Ստամբուլում խստացված ռեժիմով ծառայության մեջ է գտնվելու 39.000 ոստիկանույան աշխատակից, որոնցից միայն 19.000-ը` Թաքսիմի շրջակայքում: Պատրաստ վիճակում է պահվում 50 ջրցան մեքենա:
Հիշեցնենք, որ 2013-ի ամռանը Թուրքիայում լայնորեն թափ առած հակակառավարական ցույցերի ալիքը մեկնարկել էր հենց Թաքսիմ հրապարակից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |