Տարածաշրջան10:23, 29 Ապրիլ 2014
Բահչելին Էրդողանին խորհուրդ է տվել լաց լինել ASALA-ի զինյալների համար

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին շարունակում է քննադատել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերջինիս ապրիլքսանչորսյան ուղերձից հետո:
Բահչելին իր ելույթում մասնավորապես ասել է. ««Վարչապետ Էրդողանին խորհուրդ եմ տալիս՝ Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին ու
Սարգսյանին հարգանքով հիշել, ապա Հայաստանի ներկայիս նախագահի հետ Վանում
գրկախառնվել՝ ասելով, որ նա քո եղբայրն է: Դրանից հետո էլ Արևմտյան Հայաստան
ձևակերպումներով բոլորի աչքի առաջ հնչակ, դաշնակցական ու ASALA-ի անդամ զինյալների
համար միասին լաց լինել: Մեկ է, նույնը Դիարբեքիրում ես արել (նկատի ունի Դիարբեքիրում Էրդողանի կիրառած Քուրդիստան եզրույթը - խմբ.) նման խայտառակության գիտակ
ու վարպետ ես»:
Այնուհետև Բահչելին նշել է, որ եթե վարչապետ Էրդողանի ուղերձը դրվի ԱՄՆ նախագահ Բարաք
Օբամայի, ուղերձի, քրդերի բանտաևրկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հայ ժողովրդին հղած նամակի կողքին, ապա բացառությամբ մի քանի մանր-մունր դետալների, ըստ նրա, այլ
տարբերություններ չեն գտնվի:
«Իմրալըի մարդասպանը (նկատի ունի Օջալանին - խմբ.) 1915 թվականի իրադարձությունների հետ առերեսվելու, դրանք որպես Մեծ եղեռն ընդունելու և հայերի վիշտը կիսելու ցանկություն ունի: Թե՛ Օբաման և թե՛ Էրդողանը նույն ուղղության վրա են»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |