Հասարակական08:09, 28 Ապրիլ 2014
Թուրք բլոգեր. «Պարոն վարչապետ, մենք չենք հավատում Ձեր անկեղծությանը»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 23-ին հղած ցավակցական
ուղերձի արձագանքները շարունակվում են: Թուրքական «Ռադիքալ» թերթի բլոգում
հոդվածներ հեղինակող Ջեմ Աքբալիքը դրականորեն չի արտահայտվել Էրդողանի ուղերձի
մասին: «Պարոն վարչապետ, մենք չենք հավատում Ձեր անկեղծությանը» վերտառությամբ
հոդվածում բլոգերը նշում է, որ սկզբում, իսկապես, անակնկալի էր եկել` տեսնելով
հումանիզմի ու դեմոկրատիայի դիրքերից արված վարչապետի ցավակցությունը:
«Կանգ առա ու մտածեցի. միտս եկան նախկինում ձեր հայտարարած կարգավորման նախաձեռնությունները` քրդական, ալևիական, ժողովրդավարական... Մարդիկ չգիտեմ, բայց ես ձեր ասածները ընկալում եմ որպես ժամանակ շահելու և վարկանիշ բարելավելու հնարք: Իսկ թե ինչ է եղել ձեր վարկանիշին, դու դա ինձանից շատ ավելի լավ գիտեք»,- գրում է բլոգերը և հիշեցնում, թե ինչպես 2013-ի ամռանը Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ ի ցույց դրվեց Էրդողանի վարչակազմի իրական ավտորիտար էությունը:
Ըստ Աքբալիքի` Էրդողանի ուղերձը վստահություն չի ներշնչել հատկապես այն բանից հետո, երբ նա լրագրողների հետ զրույցում դարձյալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շաղկապել է ղարաբաղյան հիմնախնդրի հետ:
«Միանգամից տպավորություն է ստեղծվում, որ ձեր ուղերձն անկեղծ չէր: Այն
ընկալվեց իբրև Հայոց ցեղասպանության հետ կապված միջազգային ճնշումները մեղմացնելու
համար կատարված հնարք»:
Այնուհետեև թուրք բլոգերը հակիրճ թվարկում է բոլոր այն իրողությունները, որոնց պատճառով էլ Էրդողանն այլևս չունի վստահության պաշար իր անկեղծության հանդեպ:
Հրանտ Դինքը սպանվել է Էրդողանի վարչապետության ժամանակ ու մինչև օրս իրական հանցագործները և պատվիրատուները հայտնաբերված չեն: «Էրգենեքոն»-ի քրգործով դատապարտվածները, ովքեր մեղադրվում էին «զուգահեռ պետությանը» մաս կազմելու մեջ, հիմա ազատ են արձակվում: Էրդողանը սպառնում է երկրից վռնդել քաղաքացիություն չունեցող հայերին: Աջակցություն է ցուցաբերում հայաբնակ Քեսաբի վրա զինված հարձակում կազմակերպող ջիհադականներին և այլն:
«Կարճ ասած, պարոն վարչապետ, այս երկրում ապրող ժողովուրդները Ձեր խոսքերին չեն հավատում, ձեր անկեղծությանը չեն հավատում»,- ամփոփում է բլոգերը` ընդգծելով, որ Էրդողանն իրականում վախենում է տապալվելուց, քանի որ քաջ գիտակցում է, որ այդ դեպքում ուղղակի կհայտնվի բանտում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |