• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 16:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:42, 26 Ապրիլ 2014

Սամի Քոհեն. «Էրդողանի ժեստը երկկողմ հարաբերությունների վրա մեծ ազդեցություն չի ունենա»

Սամի Քոհեն. «Էրդողանի ժեստը երկկողմ հարաբերությունների վրա մեծ ազդեցություն չի ունենա»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական ուղերձի արձագանքները` ամենադրականից մինչև ամենաբացասականը, շարունակվում են: Թեմային անդրադարձած թուրք վերլուծաբան Սամի Քոհենը փաստում է, որ թեև բազմաթիվ երկրներ ողջունեցին Էրդողանի այդ քայլը, բայց սփյուռքահայությունն ու Հայաստանի Հանրապետությունն առանձապես չոգևորվեցին դրանից: 

«Միլլիյեթ» պարբերականի սյունակում հրապարակած «Հիմա կլուծվե՞ն ՀՀ-ի հետ հարաբերությունները» հոդվածում Քոհենը նշում է, որ սփյուռքը քննադատեց ուղերձը «ցեղասպանություն» եզրաբառի բացակայության պատճառով, իսկ Հայաստանը բավարար չհամարեց այդ ժեստը: Մինույն ժամանակ Քոհենը շեշտում է այն, որ Հայաստանի Հանրապետությունը փոքր-ինչ այլ տեսանկյունից է նայում Թուրքիային, քան սփյուռքը:

«Երևանի համար առաջնահերթություն ունեն Թուրքիային հետ դիվանագիտական կապերի ստեղծումը, սահմանների բացումը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը»:

Հոդվածի հեղինակը հիշատակում է նաև 2009-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին: Ըստ նրա, եթե հետո ընթացիկ խոչընդոտ ի հայտ չգար, ապա այսօր, շնորհիվ այդ արձանագրությունների, երկու հարևանների միջև բոլորովին այլ հարաբերություններ կլինեին: Եվ որպես այդ խոչընդոտ Քոհենը նշում է Բաքվի բոլորովին անսպասելի կոշտ արձագանքը Թուրքիային: Բաքուն դժգոհեց ու պահանջեց, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման Թուրքիան չկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ: Էրդողանը ստիպված եղավ մեկնել Բաքու և հանդարտեցնել Ադրբեջանի իշխանություններին` խոստանալով առանց ղարաբաղյան խնդրի լուծման չբացել հայ-թուրքական սահմանը: Հոդվածագիրը նշում է, որ այդ օրվանից ի վեր Ղարաբաղի հարցը, որպես խոչընդոտող պայման, խրվել է հայ-թուրքական հարաբերությունների մեջ:

Քոհենը վերջում գալի է եզրահանգման, որ Էրդողանի ապրիլքսանչորսյան ժեստը երկկողմ հարաբերությունների վրա մեծ ազդեցություն ունենալ չի կարող, քանի դեռ կարգավորման գործընթացը կապվում է Ղարաբաղի հարցի հետ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}